ru24.pro
Новости по-русски
Август
2016

ԱՄՆ փոխնախագահ Բայդենը օգոստոսի 24-ին կայցելի Թուրքիա

0
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը օգոստոսի 24-ին կայցելի Թուրքիա՝ անցած ամիս այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Անկարայի և Արևմուտքի միջև ծագած լարվածության ֆոնին։


Հեղաշրջման փորձի տապալումից հետո սա ամերիկյան առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա։


Բայդենի այցի նախաշեմին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլըրըմը հայտարարել է, որ բարելավել է Վաշինգտոնի դիրքորոշումը ԱՄՆ-ում գտնվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցում․ վերջինիս Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։