ru24.pro
Новости по-русски
Август
2016

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը

0
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի տոնը։ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ, որի ավարտին Մայր Աթոռի Բաց խորանին կատարվել է Խաղողօրհնեքի արարողություն:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, տոնին հաջորդող օրը՝ օգոստոսի 15-ին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Մեռելոց Ս. Պատարագ: