Սարգսյանն օլիմպիականներին խորհուրդ է տվել ամբողջությամբ դրսեւորվել
Սարգսյանը նշել է, որ եկել են հայ մարզիկներին սատարելու ու իրենց աջակցությունը հայտնելու համար: Նա խոստովանել է, որ մարզիկները Ռիոյում ոչ միայն իրենց սպորտային առավելությունն են ցույց տալիս, ի տարբերություն մեծ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի ու Բրազիլիայի:
«Ձեր սպորտային հաջողությունները նաեւ մեր ժողովրդինն են: Դուք մեր երկիրն ավելի ճանաչելի եք դարձնում: Մրցում եք այնպիսի երկրների ներկայացուցիչների հետ, որոնք մեկ մարզաձեւում այնքան ներկայացուցիչ ունեն, որքան մեր բնակչությունն է: Վստահ եմ՝ ամբողջ աշխարհում մեր երկիրը ճանաչելի եք դարձնում»,- ասել է նա:
Սարգսյանը խորհուրդ է տվել հայ օլիմպիականներին չլարվել ու ամբողջությամբ դրսեւորվել: Սարգսյանը խոստովանել է, որ նույնիսկ անհաջության դեպքում սատարելու են Հայաստանի թիմին.
«Մեր նպատակը մեկն է՝ առավելագույնին հասնել ոչ միայն սպորտում, այլ նաեւ ցանկացած բնագավառում: Հայ երիտասարդները կարող են իրենց կամքն արտահայտել ու ընդվզել: Միայն պետք է լիաթոք ապրել: Մենք լավ ապագա ունենք, ու պետք է դրան հասնենք»:
Նախագծի գործընկեր
