Գագիկ Ծառուկյան. Վաղվանից մեր մարզիկները կսկսեն մեդալներ նվաճել
Ծառուկյանը հույս ունի, որ արդեն վաղվանից Հայաստանի թիմին կհաջողվի մեդալներ նվաճել:
«Ամբողջ աշխարհի հայերը ձեզ են սպասում: Վերջին 4 տարիների ընթացքում դուք ապացուցել եք ձեր ուժը: Կարեւորն այստեղ մրցահարթակ դուրս գալուց առաջ չլարվեք, տրամադրված ու մարտական լինեք: Եթե հաջողությունն էլ մեզ հետ լինի, մի քանի մեդալ կունենանք»,- մարզիկներին ասել է Ծառուկյանը:
ՀԱՕԿ-ի նախագահն անդրադարձել է նաեւ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքին: Նա ցավով նշել է, որ մարզիկը զրկվել է մեդալից:
«Ամեն ինչ դեռ առջեւում է, մենք գիտենք, որ Օլիմպիական խաղերում հզոր ու ուժեղ մասնակիցներ ունենք: Արդեն վաղվանից ամեն ինչ նորմալ է լինելու ու կարողանալու ենք բոլոր հայերին ուրախացնել մեր նվաճումներով»,- ավելացրել է Ծառուկյանը:
Նախագծի գործընկեր
