Հայաստանի հերթական վնասվածքը. Ռիոյում պայքարը լքեց նաեւ Առաքել Միրզոյանը
Ծանրորդը երկու մոտեցմամբ գլխավերեւում պահել է 158 կգ, սակայն հրաժարվել է 3-րդ մոտեցումից:
Mediamax Sport-ի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասել է, որ Առաքել Միրզոյանը ոտնանաթի վնասվածքի պատճառով չի կարողանա շարունակել ելույթը:
Մինչ այդ եւս 3 հայ մարզիկներ են վնասվածքներ ստացել ու լքել պայքարը: Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի ձեռքն է դուրս ընկել, բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը հոնքի բացվածքի պատճառով է կիսատ թողել ելույթը: Իսկ լողորդ Մոնիկա Վասիլյանը մինչեւ ելույթը սկսելն է վնասել ձեռքը:
