ru24.pro
Новости по-русски
Август
2016

Էրդողան. Ամերիկան պետք է որոշում կայացնի

0
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել Վաշինգտոնին Թուրքիային արտահանձնել Միացյալ Նահանգերում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Անկարան մեղադրում է անցած ամսվա հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:


Դիմելով նախագահական նստավայրի առջև հավաքված իր հազարավոր աջակիցերին՝ Էրդողանը հայտարարել է՝ Ամերիկան պետք է ընտրություն կատարի:


«Վաղ թե ուշ Միացյալ Նահանգները պետք է որոշի, թե որն է իր համար առավել կարևոր՝ ժողովրդավար Թուրքիան, թե ահաբեկիչ Գյուլենը: Մենք 85 հատոր փաստաթղթեր ենք ուղարկել, և հիմա Ամերիկան պետք է որոշում կայացնի», - ասել է Էրդողանը:


Հեղաշրջման փորձը կանխելուց հետո Թուքրիայում ավելի քան 26 հազար մարդ ազատազրկվել է, մոտ 70 հազարը՝ պաշտոնանկ արվել:


Արևմուտքը պնդում է, որ Էրդողանը օգտագործում է այս առիթը բռնապետական կառավարումն ավելի խստացնելու և ընդդիմախոսներին ճնշելու համար: