ru24.pro
Новости по-русски
Август
2016

Բրազիլահայ երկրպագուները Ռիոյում բուռն աջակցում են Հայաստանի թիմին

0

Հայաստանի թիմին աջակցելու են եկել նաեւ բրազիլահայերը: Mediamax Sport-ը զրուցել է Նորայր Շահինյանի ու Ավետիս Մարկոսյանի հետ: Նրանք հաղթանակներից հետո շատ տպավորված էին ու ուրախ:

 

«Սան Պաուլուում ենք ապրում, ես եւ Ավետիսը զարմիկներ ենք, իմացանք, որ հայերն ելույթ ունեն, եկանք աջակցելու: Շատ ուրախացանք, որ կարողացան հաղթել: Առաջին անգամը հետեւեցինք մեր մարզիկների ելույթներին, շատ հավանեցինք, սրտանց ուրախացանք: Այստեղի պատվիրակությանը միացանք ու միասին երկրպագեցինք: Կեցցե Հայաստանը»,- ասել է Շահինյանը:

 

Նա լուսանկարիչ է, գործով է եկել Ռիո ու այս օրերին հետեւելու է խաղերի ընթացքին: 

 

Մեր հայրենակիցներից իմանում ենք նաեւ բրազիլահայերի առօրյայի ու կյանքի մասին: Նրանք պատմում են, որ բրազիլացիներն ուրախ ու հյուրասեր մարդիկ են: «Բրազիլիայում հայերը հիմնականում Սան Պաուլուում են ապրում, մոտ 30 հազար հայ կա, դպրոց, եկեղեցի ու միություններ ունենք»,- շարունակում է նա:

 

Ավետիս Մարկոսյանը, որը պարզվում է բրազիլահայ շախմատիստ Գրիգոր Սեւակ Մխիթարյանի զարմիկն է, ավելացնում է, որ լավ երիտասարդություն ունեն, որոնք մշտապես այցելում են Հայաստան. «Դժբախտաբար հայրենիքից հեռու ենք, բայց հայ ենք»:


Նախագծի գործընկեր