ru24.pro
Новости по-русски
Август
2016

Պորոշենկոն հրահանգել է մարտական բարձր պատրաստվածության բերել զինված ուժերը Ղրիմի և Դոնբասի սահմանին

0
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրահանգել է մարտական բարձր պատրաստվածության բերել երկրի զինված ուժերը Ղրիմի և Դոնբասի սահմանին:


Կիևը հայտարարում է, թե վերջին օրերին Ռուսաստանը առավել մեծ թվով ու արդիական զինտեխնիկայով հագեցած զորքեր է կուտակում բռնակցված թերակղզում:


Կողմերի միջև լարված հարաբերությունները կտրուկ սրվեցին նախօրեին, երբ ռուսական կողմը հայտարարեց, թե «ուկրաինացի դիվերսանտների է ձերբակալել, որոնք փորձել են ահաբեկչություն իրականացնել Ղրիմում»:


Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքում են այս մեղադրանքները: Ռուսաստանի պնդումներն այսօր ստահոդ է որակել նաև Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանը՝ ընդգծելով՝ Կրեմլը կրկին փորձում է շեղել ուշադրությունը սեփական հակաօրինական գործողություններից: