ru24.pro
Новости по-русски
Август
2016

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի բացմանը

0

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 5-րդ փառատոնի բացմանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են թատերախմբեր՝ Հայաստանից, Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Թուրքիայից:

Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղին վերաբերող մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ Ելենա Մարկովան:

«Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը» կարգախոսով փառատոնի շրջանակում կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետները կանցկացնեն նաև պարային մնջախաղի վարպետության դասընթացներ: 

Հաղորդագրության համաձայն, փառատոնի նպատակն է թատերական և մշակութային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, համաշխարհային թատերական գործընթացներին մասնակցությունը, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը:

Փառատոնը կտևի մինչ օգոստոսի 15-ը: -0-