ru24.pro
Новости по-русски
Август
2016

Սեյրան Օհանյանն այցելել է սահմանագոտի

0

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ օգոստոսի 9-ին կատարած այցի ընթացքում նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին:

Սեյրան Օհանյանը հետեւել է զինծառայողների ցուցադրական վարժանքին, խորհրդանշական նվերներով խրախուսել է լավագույն զինծառայողներին:

Նա եղել է նաեւ առաջնագծի մարտական հենակետերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների, սպայական կազմի հետ:

Առաջնագծում Սեյրան Օհանյանն ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայկական զինված ուժերի ձեռքբերումները: