Արտաշես Ներսիսյանն Ավդալյանի ելույթը հերոսություն է համարում
«Սա Նազիկի այն եզակի մրցումներից մեկն էր, որտեղից մեդալ չունեցավ: Այսօրվա նրա բարձրացրած կիլոգրամները նրանը չէին, Նազիկն ավելիին է պատրաստ: Ամեն դեպքում, վնասվածքներից հետո այսպիսի ելույթը հերոսություն եմ համարում: Հատկապես Նազիկի վերջին մոտեցումը. այդպիսի վնասված մեջքով այդքան ծանր կիլոգրամներ պահել ու պայքարել, համաձայնեք, որ ոչ բոլորը կանեին»,- ասել է Ներսիսյանը:
Այսօր ավելի ուշ, երեւանի ժամանակով ժամը 02:00-ին, պայքարի է դուրս գալու Անդրանիկ Կարապետյանը (77 կգ):
Նախագծի գործընկեր