Ռիո-2016. Անդրանիկ Կարապետյանը ձեռքի լուրջ վնասվածք ստացավ ու լքեց պայքարը
Մինչեւ 77 կգ քաշային կարգում ծանրորդները կենաց մահու պայքար ծավալեցին մեդալների համար: Մթնոլորտը շիկացած էր եւ տրիբունաներում, եւ պամոստի վրա:
Էկրանին անընդհատ փոփոխվում էին պատվիրված քաշերը, լավագույն եռյակում տեղ գտնելու համար ծանրորդները պատրաստ էին ամեն ինչի: Նրանք կռվեցին ամեն կգ-ի համար:
Պոկում վարժությունում Կարապետյանը 174-ով ելույթն ավարտեց 2-րդ տեղում: 3-րդ մոտեցումը՝ 176 կգ, որն Օլիմպիական ռեկորդ էր, նրան բարձրացնել չհաջողվեց:
Փոխարենն անկասելի էր չինացի Խյուաջին Լյուն 177 կգ-ով ու սահմանեց Աշխարհի նոր ռեկորդ:
Հակամարտությունը տեղափոխվեց հրում վարժություն: Սակայն, ցավոք, 2-րդ մոտեցման ժամանակ Կարապետյանը ձեռքի լուրջ վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել պայքարը:
Նախագծի գործընկեր