ru24.pro
Новости по-русски
Август
2016

Օլիմպիական անհավանական հաղթանակներն ու ծանր պարտությունները

0

Այստեղ պայքարը, էմոցիաները, հույզերը, ցավը, ապրումներն ու հաղթանակները իսկական են: Մարզիկները ոչինչ չունեն թաքցնելու, այնպիսին են ինչպիսին կան կորտում, ռինգի կամ էլ գորգի վրա: Նրանց միակ նպատակը հաղթելն է, սակայն միայն լավագույններն ու ամուր նյարդեր ունեցողներն են կարողանում հասնել եզրագծին:

 

Ինչպես ցանկացած մեդալ ունի իր հակառակ կողմը, նույնպիսինն էլ խաղերն են, հաղթանակներն ու պարտությունները կողք կողքի են, մրցակիցները հանդիպումից հետո սփոփում են իրար, երբեմն ծափահարում ու ասուլիսի ժամանակ գովասանքի խոսքեր ասում միմյանց հասցեին: 

 

Mediamax Sport-ը մրցումային ներկայացնում է օլիմպիական տարբեր մարզակառույցների ամենահուզիչ պահերը:

Օլիմպիական ռեկորդներն ու հաղթարշավը

 

Հայազգի մարզիկներից առաջին ոսկե մեդալը Ռիոյում նվաճել է Յանա Եգորյանը: Ռուսաստանը ներկայացնող մարզուհին սուսերամարտում է փայլել: Պատանեկան ու մեծահասակների Օլիմպիական խաղերում աչքի ընկած հայուհին խոստովանել է, որ չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով ու ձգտելու է ոսկե ելույթ ունենալ նաեւ թիմային պայքարում:

[[gallery1]]

 

Մայքլ Ֆելփսը շարունակում է պատմություն կերտել ոչ միայն լողում, այլ նաեւ Օլիմպիական խաղերում`գերազանցելով սեփական ռեկորդները: Ամենաշատ օլիմպիական ոսկե մեդալներ ունեցող ամերիկացին իր նվաճումների թիվը դարձրեց 20-ը:

[[gallery2]]

 

ԱՄՆ-ի հավաքականի հետ թիմային պայքարում ու 200 մ բաթերֆլայում նա հերթական անմոռանալի րոպեներն ու ֆանտաստիկ ելույթը նվիրեց երկրպագուներին:

 

Սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի, որի մարզիկները փայլում են տարբեր մրցահարթակներում, խաղերում նորամուտը նշող Կոսովոյի թիմն արդեն ունի առաջին մեդալը: Ձյուդոյում պատվոհարթակի առաջին աստիճանին է կանգնել Մաջլինդա Կելմենդին: Նա դեռ չի կարողանում հավատալ իր հաջողությանն ու անհամբերությամբ է սպասում իր հայրենակիցների հետ այն տոնելուն:


[[gallery5]]

 

Մրցահարթակը պարտված լքողները

 

Սպորտում կողմերից մեկը միշտ պայքարը պարտված է լքում, ոչինչ դրա հետ անել հնարավոր չէ:

 

Բառռայի կենտրոնական կորտում առաջին ու 141-րդ ռակետների՝ Նովակ Ջոկովիչի եւ Խուան Մարտին Դել Պոտրոյի դիմակայությունը հավաքել էր թենիսի բոլոր սիրահարներին: Ինչով կկարողանար վնասվածքից նոր վերականգնված Դել Պոտրոն դիմակայել Ջոկովիչին, բոլորին էր հետաքրքրում:

 

[[gallery3]]

 

Հանդիպումը շատ գեղեցիկ ստացվեց, բայց դրամատիկ առաջին ռակետի համար: Ջոկովիչի փորձերը կոտրել արգենտինացուն անհաջող էին, Դել Պոտրոն եկել էր հաղթանակի հետեւից: Հանդիպումից հետո 2 թենիսիտներն էլ կորտը արցունքներով լքեցին. Խուան Մարտինի համար դա վաղուց սպասված հաղթանակ էր, իսկ Ջոկովիչը կրեց իր ամենացավալի պարտությունը Սերբիայի թիմի կազմում:

 

Նման ծանր ապրումներ ու հիասթափություն ապրեց նաեւ 20-ամյա հայ հրաձիգ Հրաչիկ Բաբայանը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկը առաջ շարժվել չկարողացավ: Նրան շատ քիչ միավորներ չբավարարեցին ուժեղների պայքարին մասնակցելու համար: Ելույթից հետո նա անգամ չկարողացավ մեկնաբանել իր ելույթն ու խոսքեր չգտավ որեւէ բան բացատրելու համար:

 

[[gallery4]]

 

Հաջորդ նոկաուտը երկրպագուները ստացան մյուս առաջին ռակետից՝ Սերենա Վիլյամսից: Անպարտելի թվացող ամերիկուհին չկարողացավ դիմակայել 11-րդ ռակետ ուկրաինուհի Ելենա Սվիտոլինային: 

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Նախագծի գործընկեր