Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի հաջորդ փուլում է
Նախ հաղթանակ է տարել մինչեւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նա որակավորման փուլում ուժեղ է եղել ճապոնացի Արաշի Մոռիսակայից:
Մի քանի մենամարտ անց էլ ռինգը տրամադրվել է 64 կգ քաշայիններին: Միմյանց դեմ են դուրս եկել Հովհաննես Բաչկովն ու վենեսուելացի Մարտին Արկոնը:
Սակայն հենց առաջին ռաունդում մրցակիցը շատ ավելի լավ տեսք է ունեցել ու կարողացել է Բաչկովին նոքդաունի ենթարկել: Երկրորդում հայ մարզիկը փորձել է կորցրածը հետ բերել ու հիմնականում նախաձեռնողի դերում է եղել:
Երրորդ ռաունդում եւս Բաչկովն ունեցել է մեծ առավելություն, մի շարք դիպուկ հարվածներ է հասցրել մրցակցին ու կարեւոր միավորներ վաստակել:
Դահլիճում ներկա մեծ քանակությամբ հայ ու վենեսուելացի երկրպագուների ներկայությամբ, հաղթանակը տրվել է հայ բռնցքամարտիկին:
Այսօր ավելի ուշ հանդես են գալու ծանրորդներ Նազիկ Ավդալյանն (69 կգ) ու Անդրանիկ Կարապետյանը (77 կգ):
Նախագծի գործընկեր