Կարեն Աղամալյան. Այսօր երկու դժվար հաղթանակ տարանք
Ելույթներից հետո բռնցքամարտի թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ երկուսն էլ առաջին ռաունդում զիջեցին մրցակիցներին:
«Տղաներն ընթացքում կարողացան հավաքվել: Նրանք ուշադիր հետեւեցին մրցավարական անկյունից հնչող հրահանգներին ու հասան դժվարին հաղթանակի: Հաջորդ հանդիպումը երկուսն էլ անցկացնելու են օգոստոսի 14-ին»,- ասել է մարզիչը:
Հովհաննես Բաչկովը ելույթից հետո չցանկացավ խոսել, միայն խնդրեց իր ընտանիքի անդամներին փոխանցել, որ նրա մոտ ամեն ինչ լավ է:
Նախագծի գործընկեր