ru24.pro
Новости по-русски
Август
2016

Ակնկալում ենք ԼՂ խնդրի փոխզիջումային կարգավորում, ասել է Պուտինը

0

Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով:

«Մենք կշարունակենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել «Ղարաբաղյան թնջուկի» լուծման որոնմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաեւ Երեւանի եւ Բաքվի հետ անմիջական շփումների միջոցով: Հուսով ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան հասնել առկա հակասությունների փոխզիջումային կարգավորմանը, որտեղ ոչ հաղթողներ կլինեն, ոչ պարտվողներ»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ ԼՂ խնդրի շուրջ այսօր կայացած քննարկման ընթացքում հաշվի են առնվել հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի եռակողմ գագաթաժողովի, ինչպես նաեւ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ օրերս կայացած հանդիպման արդյունքները:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՀՀ նախագահի հետ քննարկվել են նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության հարցեր: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ հոկտեբերին Երեւանում նախատեսված է կազմակերպության հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու է նաեւ Ռուսաստանը: