ru24.pro
Новости по-русски
Август
2016

Վարչապետ. ՀՀ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ նոր նախագծեր քննարկել

0

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու ԱՄՆ-ի հետ համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին վարչապետն ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերիի հետ հանդիպմանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայում ընթացքի մեջ են հաջողությամբ իրականացվող մի շարք ծրագրեր:  

Ռիչարդ Միլսը կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջեւ առեւտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման:

Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը եւ նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում նշված ոլորտներում էական առաջընթացի հասնելու նպատակով: