ru24.pro
Новости по-русски
Август
2016

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ. Ուժի անհամաչափ կիրառման մեղադրանքները պետք է լիարժեք հետաքննվեն

0
«Ազատության» հարցմանը, թե ինչպե՞ս կգնահատեն Սարի թաղում հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների գործադրումը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակից պատասխանել են, որ իրավապահ մարմինները «պետք է խուսափեն ուժի կիրառումից կամ, երբ դա հնարավոր չէ, նվազագույնի հասցնել դրա կիրառումը՝ ներառյալ անօրինական, բայց խաղաղ հավաքների դեպքում»։


«Այն դեպքում, երբ ուժի կիրառումն ավելին է, քան պետք է այդ հանգամանքներում, իրավապահները պետք է ենթարկվեն քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության, ինչպես նաև կարգապահական պատժամիջոցի: Համապատասխան իրավապահ մարմնի անձնակազմը ևս պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե չի միջամտել այն դեպքերում, երբ նմանատիպ միջամտությունը կարող էր կանխել այլ աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառումը», - ասված է գրասենյակից ստացված պատասխանում:


ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտնում է, որ ակնկալում է Սարի թաղի դեպքերի շուրջ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված հետաքննության արդյունքները:


«Չափազանց կարևոր է, որպեսզի ուժի անհամաչափ կիրառման, ինչպես նաև չհիմնավորված կամ խտրական ձերբակալությունների վերաբերյալ մեղադրանքները ենթարկվեն անաչառ, լիարժեք և անհապաղ հետաքննության և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության», - ասված է պատասխանում:


Հիշեցնենք, հուլիսի լուս 30-ի գիեշերը ոստիկանւթյունը հատուկ միջոցներ կիրառեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցրելու նպատակով, որի ժամանակ եղան տասնյակ վիրավորներ, բերման ենթարկվածներ, վնասվեցին տներ։ Հարձակման ենթարկվեցին և տուժեցին նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողները:


Գրասենյակը, վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին նշում է, որ լուսաբանումը կանխելու նպատակով լրագրողների սարքավորումներն առգրավելու, վնասելու կամ ջարդելու փորձը քրեական հանցանք է, և մեղավորները պետք է օրենքին համապատասխան ենթարկվեն պատասխանատվության: