Օլիմպիական խաղերում ելույթները սկսում են միանգամից 4 հայ մարզիկներ
Ռիոկենտրոնում Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը (56 կգ) որակավորման փուլում մրցելու է ճապոնացի Արաշի Մոռիսակայի հետ:
Մեկ ժամ անց էլ պայքարի է դուրս գալու մինչեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Նրա մրցակիցը վենեսուելացի Մարտին Արկոնն է:
Ելույթները սկսելու են նաեւ ծանրամարտիկները: Նախ հանդես է գալու Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը (69 կգ), այնուհետեւ Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ):
Նախագծի գործընկեր