Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է 40 աստիճան շոգ. Հայպետհիդրոմետ
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 11-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է Հայպետհիդրոմետը։
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Մասնավորապես, հանրապետության տարածքում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հարավային` 2–7 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +37...+38 աստիճան, իսկ հետագա չորս օրերի ընթացքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40–ի։ –0–