Ռիոյում հարձակվել են լրագրողներ տեղափոխոխ ավտոբուսի վրա
Լրագրողներ տեղափոխող ավտոբուսի վրա անհայտ անձիք քարեր են նետել, իսկ որոշ ականատեսների կարծիքով էլ կրակել են:
Լրագրողները Դեոդորո կենտրոնից ուղեւորվելիս են եղել Բառռայում գտնվող Մեդիա կենտրոն, ու, ինչպես հայտնում են նրանք, չեն էլ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Նշենք, որ Դեոդորոն Բառռայից ավելի հեռու է գտնվում, եւ այնտեղ հասնելու համար Օլիմպիական հիմնական կառույցներից ավտոբուսները դուրս են գալիս:
«Երեք լրագրող թեթեւ վնասվածքներ է ստացել: Մենք դեռ չգիտենք, թե իրականում քարեր, թե կրակոցներ են եղել ավտոբուսի վրա: Ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ռիո-2016-ի մամուլի խոսնակ Մարիո Անդրադեն:
Պետք է նկատել, որ Ռիոյում անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանական ուժերն ամենուր են: Հատկապես այն փողոցներում, որոնք կապում են Օլիմպիական ավանն ու կառույցները, զինվորականների պակաս չի զգացվում: Խստացված է նաեւ արենաների մուտքը, ստուգվում է ամեն մի մանրուք:
Այս դեպքի առնչությամբ ոստիկանությունը դեռեւս ոչ մի հայտարարություն չի արել:
Նախագծի գործընկեր