ru24.pro
Новости по-русски
Август
2016

Բակո Սահակյանը հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները

0
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին հանդիպում է ունեցել հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:


ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Բակո Սահակյանը կարևորել է նման հանդիպումները՝ նշելով, որ լայն քննարկումները հնարավորություն են տալիս հաշվի առնել տարբեր կարծիքներ ու գաղափարներ, ինչը պահանջված է հատկապես սահմանադրական բարեփոխումների իրականացման ժամանակ:


Հանդիպմանը մասնակցել են ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: