Աշոտ Կարապետյանը համաձայն է աշխատանքից իրեն ազատելու որոշման հետ
Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը համաձայն է աշխատանքից իրեն ազատելու Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշման հետ։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ պատճառների մասին չի ցանկանում խոսել, բայց պատրաստ է ցանկացած հրաման կատարել։
«Ես, որպես զինվորական, պատճառ չեմ ասում և պատրաստ եմ ցանկացած հրաման, հրահանգ անելու, և ամեն հրաման էլ իրա տեղին է, իրատեսական է», - ասաց Երևանի նախկին ոստիկանապետը։
Հարցին, թե համաձայն է այդ հրամանի հետ, Կարապետյանը պատասխանեց. - «Իհարկե համաձայն եմ»։
Մեկ այլ հարցի, թե արդյոք պատրաստ է վերադառնալ ակտիվ աշխատանքի, Երևանի նախկին ոստիկանապետը պատասխանեց. - «Ամեն ինչ որոշվում է: Երբ որ կորոշվի, մի անհանգստացեք․․․ ես կադրերի ռեզերվում եմ»։
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով Աշոտ Կարապետյանը երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Երևանի ոստիկանապետ նշանակվեց Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը։