ՌԴ զինծառայողները ՀՀ-ում վարժանքներ են իրականացնում «Ինֆաունա»-ով
Մեկամսյա դաշտային վարժանքների ընթացքում ավելի քան 100 զինծառայող շոգ եղանակային պայմաններում, ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազ. մ բարձրության վրա ուսումնասիրելու է ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները:
Զինծառայողները կսովորեն կատարել «Ինֆաունա» համալիրի արշավայինից դեպի մարտական դիրք ծավալման նորմատիվները: Ռադիոհետախուզման եւ ռադիոճնշման ռեժիմներում նրանք հայտնաբերելու են ՌԷՊ գլխավոր օբյեկտներն ու թիրախները եւ լեռնային պայմաններում ՌԷՊ համալիրների կիրառմամբ մի շարք հատուկ խնդիրներ են կատարելու:
Ճամբարային հավաքը կավարտվի հատուկ մարտավարական վարժանքներով՝ ժամանակակից ՌԷՊ համալիրների կիրառմամբ: