ru24.pro
Новости по-русски
Август
2016

Բելգիայում «Ալահ Ակբար» կոչով հարձակվողը մաչետեով վիրավորել է երկու ոստիկանի

0
Բելգիայում երկարաշեղբ դանակով` մաչետեով հարձակվողը օգոստոսի 6-ին երկու կին ոստիկանի է վիրավորել` այդ ընթացքում գոռալով «Ալլահ Ակբար»:


Ոստիկաններից մեկը հոսպիտալացվել է:


Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը ասել է, որ նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է:


«Բելգա» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ դեպքի վայրում գտնվող մեկ այլ ոստիկան կրակել է վիրավորել է հարձակվողին, ով, որոշ ժամանակ անց, մահացել է:


Բելգիան ահաբեկչական հարձակումների հավանական թիրախ է համարվում Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո, որոնց զոհ գնաց 32 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվեց: