ru24.pro
Новости по-русски
Август
2016

Յունիբանկը գործարկել է ակցիա սպառողական վարկավորման համար

0

Յունիբանկը մինչեւ 2016թ. օգոստոսի վերջը հայտարարել է ակցիա սպառողական վարկավորման համար` բարելավելով անշարժ գույքի եւ ոսկու գրավով սպառողական վարկերի պայմանները:

Ինչպես տեղեկացրել են բանկում, անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկը կարելի է ձեւակերպել մինչեւ 84 ամիս ժամկետով` սկսած 16% տարեկան տոկոսադրույքից, իսկ ձեւակերպման միանվագ միջնորդավճարը դարձել է 0,5%` նախկին 1%-ի փոխարեն:

Միաժամանակ, ոսկու գրավով U-Gold եւ U-Gold+ սպառողական վարկերը տրամադրվում են մինչեւ 36 ամիս ժամկետով՝ 21%-22% տարեկան տոկոսադրույքով եւ առավելագույնը 2 մլն դրամ գումարով:

Ոսկու գրավով վարկը կարելի է ձեւակերպել «Թամանյան», «Դավիթ Բեկ», «Աճառյան», «Մալաթիա», «Քոչար» երեւանյան, ինչպես նաեւ` «Արմավիր», «Արթիկ», «Գյումրի», «Էջմիածին», «Վանաձոր», «Սեւան», «Մարտունի» եւ «Արտաշատ» մարզային մասնաճյուղերում:

«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկն այս վարկատեսակների հանդեպ` մենք վերանայել ենք դրանց պայմանները` երկարացնելով ժամկետը, նվազեցնելով տոկոսադրույքները կամ միջնորդավճարը, ինչի շնորհիվ դրանք հասանելի են առավելագույն թվով հաճախորդների: Մենք ձգտում ենք հնարավորինս պարզեցնել ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: Հունիսի վերջի դրությամբ` Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազ-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18%-ով»,- նշել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: