ru24.pro
Новости по-русски
Август
2016

ՌԴ տանկիստները վարժանքներ են անցկացնում Հայաստանում

0

Գործնական կրակային վարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ քսան Т-72Б տանկ:

Պարապմունքների շրջանակում նորեկ զինծառայողներին ծովի մակերեւույթից 2000 մ բարձրության վրա սովորեցնում են կրակել Т-72Б տանկի արդիականացված ավտոմատ հրանոթից եւ խոշոր տրամաչափի ՆՍՎԳ գնդացիրից: 

Գործողությունների կատարման ընթացքում տանկիստները պայմանական թշնամու հարձակման հետ մղում կկատարեն, բարձրադիր տեղանքում տարբեր խոչընդոտներ կհաղթահարեն՝ միաժամանակ կրակ վարելով տանկի սպառազինության ու տարբեր զինամթերքի կիրառմամբ:

Մարտական վարժանքները կավարտվեն նորմատիվների հանձնումով, ինչպես նաեւ կանցկացվի միավորման տանկային անձնակազմերի մրցույթ: