Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է 7 մլն եվրոյով, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով armsport.am-ին:
27-ամյա Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է 37 մլն եվրոյի, ապրիլին այն կազմում էր 30 մլն եվրո:
Մխիթարյանն այս ցուցանիշով երկրորդն է «Մանչեսթեր Յունայթեդում»՝ զիջելով միայն ակումբի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային՝ 40 մլն եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Մխիթարյանին` որպես ակումբի խաղացող հուլիսի 6-ին:
Հայ կիսապաշտպանը տեղափոխվել է«կարմիր սատանաների» կազմ Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում հանդես է եկել 2013 թ.-ից: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 4-ամյա պայմանագիր՝ հետագայում այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը խփել է իր նախկին ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում։ -0-