ru24.pro
Новости по-русски
Август
2016

«Մենք էսօր կորցնում ենք մարդուն». Հովիկ Չարխչյան

0
Hetq  

Վատ երկիրն այն երկիրը չէ, որտեղ հացը քիչ է, վատ երկիրն այն երկիրն է, որտեղ լավ մարդիկ են քիչ: Այս տարբերությունը պետք է հասկանալ: Սոված կարելի է մնալ, մի կերպ կդիմանանք, շատ ենք դիմացել, բայց վատ հասարակություն ունենալն աղետ է: Մենք պիտի պահպանենք մարդկային որակները, չգիտեմ, ոնց որ արգելոց սարքես, բերես, պահես, հետևես ամեն ժամ: Այդ արգելոցը պետք է պահել, խնայել, փայփայել ու ժառանգել: Մեզ տվել են, մենք էլ պիտի փոխանցնենք, միայն երկիրը փոխանցելով չէ: Արժեքներ պիտի փոխանցվեն: Այ, երբ խոսում ենք մտավորակաի մասին, նրա խնդիրը հենց դա է՝ արժեքներ, ավանդույթներ պահպանել և փոխանցել, այլ ոչ թե նամակներ ստորագրել: