ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն նոր ծրագիր են գործարկել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն առաջարկում են դժբախտ պատահարներից ապահովագրության նոր համատեղ ծրագիր՝ «Ընտանիք»:
Ինչպես նշել են բանկում, ծրագիրը հնարավորություն է տալիս ապահովագրել դժբախտ պատահարներից ոչ միայն հաճախորդին, այլեւ նրա ընտանիքի 3-70 տարեկանը ներառյալ անդամներին, որոնք վարում են համատեղ տնտեսություն:
«Ապահովագրությունը ձեւակերպելու համար հաճախորդը պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկ ներկայացնի միայն անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ընտանիքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն եւ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում տեղեկացրել են, որ «Ընտանիք» ապահովագրական պայմանագրով փոխհատուցման են ենթակա դժբախտ պատահարից ստացված մարմնական վնասվածքները, 1-3-րդ խմբերի հաշմանդամությունը եւ այլ հետեւանքներ:
Ապահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով եւ գործում է ՀՀ տարածքում: