ru24.pro
Новости по-русски
Август
2016

Փոխվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գևորգ Մելքոնյանի խափանման միջոցը

0
«Ազատության» աղբյուրների տվյալներով, Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գևորգ Մելքոնյանն ազատ է արձակվել կալանքից՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:


Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ շուտով այդ մասին հաղորդագրություն կտարածեն:


Բանտում գտնվող Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը «Ֆեսյբուք»-ում գրառում էր կատարել, թե նախաքննական մարմինը փոփոխել է Մելքոնյանի խափանման միջոցը և քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակել։ 


Հիմնադիր խորհրդարանից «Ազատությանը» փոխանցեցիցն, որ Գևորգ Մելքոնյանը փաստաբան չունի: Հայտնի չէ նաև, թե նախաքննական մարմինը նրան Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է մեղադրանք առաջադրել։ 


Կիրակի օրը հանձնված զինված խմբի բոլոր անդամներին ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու ու պատանդ պահելու մեղադրանք է առաջադրվել։ Գևորգ Մելքոնյանն ու նրա ազգական Ռուբեն Գրիգորյանը ավելի վաղ էին դուրս եկել գնդի տարածքից։ 


Նրանք, ոստիկանության ձևակերպմամբ՝ «դուրս էին հանվել» մինչև զինված խմբի հանձնվելը: 


Ոստիկանության հրապարակած տեսանյութում Մելքոնյանը պնդում է, որ պատահաբար է հայտնվել «Սասնա ծռերի» կազմում և խմբի նպատակների մասին ոչինչ չի իմացել։ 


Պատմում է, թե հուլիսի 17-ի գիշերը, ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց առաջ ինչպես է խմբի մյուս անդամ Արմեն Լամբարյանն իրեն ու մյուս երկու տղաներին՝ Արթուր Մելքոնյանին և Ռուբեն Գրիգորյանին առաջարկել է գնալ Երևան՝ մասնակցելու ցույցի։ Իրենք էլ համաձայնելով՝ ճամփա են ընկել․ - «Գնացինք, ճանապարհին եկանք «Կռազը» խփեց պատի-մատի, վախեցած իջանք, կրակոցներ հնչեց: Չջոկինք, որտեղ ենք գտնվումն, ինչ ա կատարվում հետներս: Մտանք, միլիցեքը մի հատ ճամփի կողմից եկան արդեն, ուզենցաքն հետևի կողմից դուրս գանք, ընտեղ շներ կային, հաչացին, վախեցանք դուրս գանք: Հետո ասին՝ մտեք, մտեք շենքը, մտանք շենքը ու տենց արդեն սպասում էինք, թե ինչա եղնելու»։


Ոստիկանի հարցին ի պատասխան՝ Գեւորգ Մելքոնյանը նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չի ճանաչում, նրա մասին լսել է։ Հարցին էլ, թե որտեղից Սեֆիլյանին պետք է ազատեիք, Գեւորգը պատասխանել է․ - «Բերդում ա, ընտեղ ասին ցույց ա էղնելու, մենք էլ տեից ազատելու ենք: Պրոստո մեզ ասին գնալու ենք ընդեղ, ճանապարհին կարող կրակոցներ էղնի, կվախենաքիրան 


ձայն-ինքը բերդում է, ըտեղ ասին ցույց է լինելու, իրան այդտեղից ազատելու ենք։ Հետո ճանապարհին ասին կարող է կրակոցներ լինի, չվախենաք»: