ru24.pro
Новости по-русски
Август
2016

ԱԻՆ. Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի մարտական նռնակ

0
Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


«Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գլինկայի և Որմնադիրներ փողոցների խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է ՊՆ ինժեներասակրավորական խումբը», - ասված է հաղորդագրությունում:


ԱԻՆ-ը հաղորդում է, որ դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարության ինժեներասակրավորական խումբը և վնասազերծել նռնակը: