ru24.pro
Новости по-русски
Август
2016

Գլխավոր դատախազը հրաժարական է տվել

0

Այս մասին ArmLur.am-ին հայտնել է դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:

Նա նշել է, որ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով` չմանրամասնելով, թե, մասնավորապես, առողջական ինչ խնդիրներ ունի դատախազը:

Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ էր նշանակվել 2013թ. հոկտեմբերի 1-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը: