ru24.pro
Новости по-русски
Август
2016

ԱԱԾ. ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվել է 47 անձ

0

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 եւ 235 հոդվածներով:
  
«Օգոստոսի 1-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին  հանձնելու վերաբերյալ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: