Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Վրաստանում է
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է Թբիլիսիում՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:
Կողմերը նշել են, որ երկու հարեւան երկրների հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում։
Տնտեսական հարցերից բացի, քննարկվել են Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները:
Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանն ու Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Զանելիձեն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: