ru24.pro
Новости по-русски
Август
2016

Երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

0

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի ՊՊԾ գունդը գրաված զինված խմբավորմանը աջակցող ցույցերի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, հաղորդում է tert.am-ը:

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Պետրոսյանն այժմ նախակաթվածային վիճակում է, հաղորդում է tert.am-ը` հղում անելով Եղիշե Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանին:

«Երեկ նրա վիճակը շատ ավելի վատ էր, քան նախորդ օրը, «նախաինսուլտային» վիճակ է իր մոտ: Հիվանդանոցում նա ձերբակալվածի կարգավիճակում է, և ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնում նրա հիվանդասենյակի մոտ»,- ասել է Վարոսյանը tert.am-ի հետ զրույցում: Նշենք, որ Եղիշե Պետրոսյանի սիրտը վիրահատված է: 

Նախաքննական մարմինը երգիչ-երգահանին կալանավորելու որոշում է կայացրել նախօրեին: Հուլիսի 29-ին Ազատության հրապարակում հավաքվածներին Եղիշե Պետրոսյանը, ներկայացնելով երթուղին, ասաց, որ վերջնակետը լինելու է Խորենացու փողոցը: Սակայն անսպասելի կերպով ցուցարարները Սարի թաղ մտան, որտեղ էլ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելով ցրեց ցույցը: 

Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ հուլիսի 29-ին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Բացի այդ, ցույցի ցրման հետևանքով բերման է ենթարկվել 165 քաղաքացի, որոնցից 26-ը ձերբակալվելեն: -0-