ru24.pro
Новости по-русски
Август
2016

Reuters. ԻՊ-ը տեսանյութում սպառնում է Ռուսաստանին

0
«Իսլամական պետություն»-ը (ԻՊ) ինը րոպեանոց տեսանյութ է տարածել, որում սպառնում է Ռուսաստանին։


Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, տեսանյութում  ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը նախ դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Լսի՛ր, Պուտի՛ն, մենք կգանք Ռուսաստան և ձեր տան մեջ ձեզ կսպանենք», ապա կոչ անում իր «եղբայրներին»՝ ջիհադ հայտարարել Ռուսաստանին. - «Եղբայրնե՛ր, ջիհա՛դ հայտարարեք ու սպանե՛ք նրանց»։


Reuters-ը նշում է, որ անկախ աղբյուրների միջոցով հնարավոր չի եղել ճշտել տեսանյութի հավաստիությունը, սակայն հստակ է, որ տեսագրությունը տարածվել է Telegram-ի միջոցով, որով զինյալները հաղորդագրություններ են փոխանակում։