«Գեոթիմ» ՓԲԸ-ն հայտարարում է մաքսային ներկայացուցչի ծառայությունների գնման մրցույթ
Մաքսային ներկայացուցչի ծառայություններ (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցող կազմակերպությանը ներկայացվող պահանջներ
Կազմակերպությունը պետք է ունենա՝
1. ՀՀ Մաքսային ծառայության կողմից տրված համապատասխան մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական.
2. Համապատասխան մասնագիտական գիտե¬լիք¬ների տիրապետող անձնակազմ.
3. Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման՝ արտահանման և ներմուծման գործընթացի, մաքսային ձևակերպումների իրականաց¬ման փորձ.
4. Ընկերության հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագրի կնքման դեպքում կազմակերպությունը պետք է՝
• իրականացնի մաքսային ձևակերպումներ և հայտարարագրվող ապրանքին վերաբերող՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ գործողություններ.
• տրամադրի մաքսային ձևակերպումների ընթացքի մասին տեղեկություններ (կարգավիճակ, անկանխատեսելի իրավիճակներ, հարցումներ մաքսային մարմինների կողմից, ուշացումներ և այլն).
• ապահովի մաքսային ձևակերպումների նվազագույն ժամկետներ.
• առաջարկի Ընկերության ծախսերի խնայողության հնարավոր տարբերակներ:
«Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը գործունեություն է իրականացնում լեռնահանքային արդյունաբերության ոլորտում:
Իր գործունեության սպասարկման համար Ընկերությունը ներմուծելու է մեծ քանակությամբ ապրանքներ՝ ուղղված Ընկերության արտադրական, շինարարական, լաբորատոր և այլ պահանջների բավարարմանը:
Մրցույթին մասնակցելու կարգը
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերության գրասենյակ (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հանրապետության փող. 37) ներկայացնել մասնակցության հայտ: Հայ¬տերի և հարակից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. հուլիսի 15-ը, ժամը 16.00-ն է:
Ծառայությունների մատուցման մրցույթը հայտարարվում է 2016-2017թթ համար:
Հայտը կարող է ներկայացվել ազատ ոճով՝ գրության (դիմումի) տեսքով: Հայտում կամ հայտին կից հայտատու կազմակերպությունը պետք է ներկայացնի իր փորձն ու գործունեության ծավալներն արտահայտող փաստաթղթեր՝
1. ընդհանուր տեղեկություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ.
2. ՀՀ Մաքսային ծառայության կողմից տրված համապատասխան լիցենզիայի պատճենը.
3. համանման ոլորտներում աշխատանքների կազմակերպ¬ման փորձի մասին տեղեկություններ.
4. 2015թ. ֆինանսական հաշվետվությունների պատճենը.
5. տեղեկություններ 2016թ. առաջին կիսամյակում կատարված մաքսային ձևակերպում-ների քանակի ու հիմնական տեսակների վերաբերյալ.
6. ծառայությունների մատուցման համար պատասխանատու աշխատակիցների փորձի և որակավորման և նրանց քանակի վերաբերյալ տվյալներ.
7. հիմնական պատվիրատուների ցանկ.
8. ծառայությունների մատուցման համար առաջարկվող ժամկետները ու աշխատաժա-մանակի ծավալը.
9. ծառայությունների մատուցման համար վճարման պայմանները.
10. ծառայությունների տեսակների վերաբերյալ տեղեկությունների համար դիմել՝ info@geoteam.am ՝ էլ.հասցեով
