ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

Բորիս Ջոնսոնը չի հավակնում վարչապետի պաշտոնին

0
Լոնդոնի նախկին քաղաքապետ, Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու երդվյալ ջատագով Բորիս Ջոնսոնը, ում անունը վերջին օրերին շրջանառվում էր վարչապետի հավանական թեկնածուների շարքում, ասել է, թե չի հավակնում կառավարության ղեկավարի պաշտոնին:


«Պարտավոր եմ ասել բարեկամներիս և աջակիցներիս, ովքեր սպասել են իմ այս ելույթին: Հաշվի առնելով խորհրդարանում առաջացած հանգամանքները, ես հասկացել եմ, որ դա ես չպետք է լինեմ: Իմ դերը կլինի՝ ըստ ամենայնի սատարել պահպանողականների հաջորդ վարչակազմին: Ամեն ինչ անել, որ հանրաքվեով ժողովրդից ստացած մանդատն արդարացվի, առաջ տանել օրակարգը, որին ես հավատում եմ»,- հայտարարել է Ջոնսոնը: