Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հինգ ամսում աննշան նվազել է
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2016թ.–ի հունվար-մայիսին կազմել է շուրջ 774,3 մլրդ դրամ ` նվազելով 0,1 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հաղորդագրության համաձայն, նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել շուրջ 56,8 տոկոս կամ մոտ 439,6 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար–մայիս ամսիներին գրանցված ցուցանիշի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։
Միաժամանակ, հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից մեծածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 39,7 տոկոս կամ մոտ 307,5 մլրդ դրամ (5,2 տոկոսի աճ)։
Վիճակագրական տվյալների համաձայն, մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (75,5 տոկոս կամ 332 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացվող առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող առևտրի ծավալը կազմել է ավելի քան 29,2 մլրդ դրամ կամ 6,6 տոկոս։ (1 դոլարը` 476,68 դրամ): -0-
