Հայկական հուշադրամները ներկայացված են միջազգային մրցույթում
«Դրամների համաստեղություն - 2016» հուշադրամների տասներորդ միջազգային մրցույթի կազմկոմիտեն հրավիրում է բոլորին մասնակցելու տարվա լավագույն հուշադրամի ընտրությանը:
Ինչպես նշել են ՀՀ Կենտրոնական բանկում, ընտրությանը կարելի է մասնակցել ԿԲ ֆեյսբուքյան էջում տեղադրված հղումով, որը հնարավորություն է տալիս քվեարկել ներկայացված հուշադրամների օգտին:
Քվեարկության արդյունքներով կընտրվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակում հաղթած հուշադրամը:
Մրցույթին այս տարի մասնակցում են 2015թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը թողարկված 240-ից ավելի հուշադրամներ եւ 21 հուշադրամների շարքեր:
Քվեարկությունը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Քվեարկությանն ակտիվ մասնակիցների համար խաղարկվելու են թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ, 2017թ. համար «Золотой червонец» մասնագիտական ամսագրի տարեկան բաժանորդագրություն եւ այլ նվերներ:
Բացի այդ, խաղարկության հաղթողները կհրավիրվեն «Դրամների համաստեղություն» հուշադրամների 10-րդ միջազգային մրցույթի պարգեւատրության արարողությանը:
Նշենք, որ «Դրամների համաստեղություն - 2016» մրցույթին ներկայացված են նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամը:
