ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

Սաուդյան Արաբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին կասեցնելու կոչ՝ ՄԱԿ-ին

0
Amnesty International և Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել ՄԱԿ-ին կասեցնել Սաուդյան Արաբիայի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, քանի դեռ Եմենում չեն դադարում խաղաղ բնակիչների սպանությունները:


2015 թվականից Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը օդային հարձակում են գործում Եմենում ապստամբների դեմ: Human Rights Watch-ի արձանագրած 69 օդային հարձակումների հետևանքով առնվազն 913 քաղաքացի է սպանվել:


Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ հարձակումների թիրախները շատ զգուշորեն են ընտրվում, քաղաքացիներն էլ դրանից չեն տուժում:


ՄԱԿ-ը արդեն «սև ցուցակ» է գցել Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ այս ամիս Եմենում երեխաների սպանության համար: