Բռնցքամարտիկները Ռիո-2016-ին պատրաստվում են Ծաղկաձորում
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Աղամալյանն ասել է, որ մինչ այդ Կիեւում կայացած համատեղ հավաքի ժամանակ Օլիմպիական խաղեր մեկնող բռնցքամարտիկները երեք սպարինգային փուլ են անցել: Մարզիչը գոհ է կատարված աշխատանքներից:
«Հիմա Ծաղկաձորում մարզվում է 12 բռնցքամարտիկ, որից 4-ն Օլիմպիադա մեկնողներն են՝ Արթուր Հովհաննսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) ու Վլադիմիր Մարգարյանը (69 կգ): Պետք է ասեմ, որ խաղերին մասնակցելու համար պայքարում է նաեւ Հովհաննես Բաչկովը, որն արդեն մեկնել է Վենեսուելա»,- ասել է մարզիչը:
Հուլիսի 3-ին մեկնարկող մրցաշարում հիմնականում մասնակցելու են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, իսկ ուղեգիր վաստակելու են 1-3-րդ տեղեր զբաղեցրածները:
Նախագծի գործընկեր