Արցախյան գյուղում փորձում են պայմաններ ստեղծել՝ տուրիստների գրավելու համար
0
Իշխանագետի ափին՝ լանջի վրա փռված գյուղը գտնվում է ԼՂՀ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուց 3 կմ հեռու, ու դա, կարծես, բավարար է, որ համայնքը դուրս մնա տուրիստական հիմնական երթուղիներից, որոնք անցնում են հարեւան գյուղերով՝ քարանձավով հայտնի Ազոխով եւ մելիքական ապարանք ունեցող Տողով: Սակայն այնպես չէ, որ Թաղլարը զբոսաշրջիկին ցույց տալու բան չունի. ընդհակառակը՝ արհեստագործությամբ, իր պատմությամբ եւ բնությամբ հայտնի գյուղը այն բնակավայրերից է, որտեղ վերջին տարիներին փորձ է արվել տուրիզմի բարենպաստ միջավայր ստեղծել: