ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

Կստեղծվի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ստեղծել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ՝ այս ոլորտներում վարվող պետական քաղաքականության եւ զարգացման ծրագրերի իրականացման նպատակով:

Գործադիրի հիմնավորմամբ՝ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու եւ զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ:

«Կառավարության կողմից որդեգրվել եւ իրականացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, իսկ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է եւ ունի ծավալային աճի մեծ ներուժ»,- նշել են կառավարությունում:  

Հիմնադրամը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով եւ հետամուտ կլինի բարձրորակ եւ միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին եւ արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է որոշման ընդունումը՝ հիմնադրամի գործունեությունից ակնկալելով լուրջ արդյունքներ: