Փաստաբանը հիմնավորված չի համարում Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը
Քննչական մարմնի հայտարարությունից հետո, թե Ժիրայր Սեֆիլյանը ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով զավթել շինություններ, կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաշտարակը, այդուհանդերձ երեկ նրան մեղադրանք առաջադրվեց միայն մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենքի շրջանառություն կազմակերպելու համար: