ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

Հունիսի 27–ին կգումարվի ԱԺ–ի արտահերթ նիստը

0

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ առաջարկել է հունիսի 27–ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը, խորհրդարանին նիստի ընթացքում առաջարկվում է քննարկել 24 օրինագիծ, որոնցից չորսը միջազգային համաձայնագրեր են։

«Խորհրդարանի քննարկմանն առաջարկվող օրինագծերից յոթը կքննարկվեն վերջնական ընթերցմամբ, մնացած նախագծերն ուղղված են երկրի գործարար միջավայրի բարելավմանը», – ասաց Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կողմից կոչ արեց նախարարներին քննարկել իրենց օրակարգում առկա օրինագծերը, որոնք, միջազգային համաձայնագրերի կամ պարտավորությունների համաձայն, պետք է ընդունվեն սեղմ ժամկետներում և ներկայացնել դրանք` արտահերթ նիստի օրակարգում ներառելու համար։ –0–