Հայաստանում նախորդ տարի ավելի քան 10 հազար ձեռնարկություն է փակվել. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Անցած տարվա ընթացքում իր գործունեությունը դադարեցրել է 10 հազար 29 ձեռնարկություն, հաղորդում է «Ժողովուրդը»` հղում անելով Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին։
Մակարյանի խոսքով` Հայաստանից արտագնա աշխատանքի նպատակով մարդիկ մեկնում են հիմնականում Ռուսաստան։
«Չնայած Ռուսաստանում ստեղծված դժվարություններին և ինֆլյացիային, այնուամենայնիվ, մեկնում են: Ցավոք, միգրացիոն հոսքերը չեն պակասում»,-ասել է Մակարյանը։–0–