Հայաստանում կանցկացվի «Արմհայտեք-2016» սպառազինության առաջին միջազգային ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հոկտեմբերի 13-ից 15-ը կանցկացվի «Արմհայտեք-2016» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերել Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևի հետ կայացած հանդիպման արդյունքում։
Միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում:
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունն մոսկովյան այցի ընթացքում ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: –0–