ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց

0
Դատարանն «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու  որոշումը կայացրեց միջնորդությունը ավելի քան 5 ժամ քննելուց հետո:


«Մենք դա գնահատում ենք որպես քաղաքական որոշում: Կալանքի հիմքեր ըստ էության չկան», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:


Փաստաբանը փոխանցեց, որ դատարանը մերժեց նաև գրավի դիմաց Սեֆիլյանին ազատ արձակելու միջնորդությունը:


«Գրավը անհասկանալի պատճառով մերժվեց: Փաստաբանը նշեց, որ եթե բավարար չէ, կարող են բարձրացնել գրավի չափը: Ակնհայտ էր, որ դատարանը ընդհանրապես չանդրադարձավ գրավին: Քննիչը մերժեց գրավը առանց բացատրության», - ասաց Տիգրան Հայրապետյանը:


Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին՝ նրա շահերի պաշտպանը նշեց․ - «Սեֆիլյանը որևիցե ձևով չէր մասնակցում [դատավարությանը]: Նա հայտարարել է, որ այս ամենը բեմադրություն է, և չի ուզում դեր վերցնել այս բեմադրությունում: Հարցեր չէր տալիս, հարցերի չէր պատասխանում»: